Մամուլ

ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը

ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը

Այս մասին «Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝

«Քիչ առաջ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժեցին ինչպես Արթուր Վանեցյանի, այնպես էլ իր ծնողների բնակարաններ՝ ապօրինի հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու նպատակով:

Հայրենիք զորախումբ

Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»:

Քաղաքական որևէ հալածանք չի կանգնացնելու մեր՝ Արցախի փրկությանը միտված օրինական գործունեությունը: Դավաճանը հեռացվելու է:

Նշենք, որ այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը:

Կիսվել էջում