Ազատ խոսք

«Ա՛յ ողորմելիներ, ինչպես եք ապրել առանց աշխատելու, որտեղից ձեր ահռելի կարողությունները»․ Լևոն Շիրինյան

«Ա՛յ ողորմելիներ, ինչպես եք ապրել առանց աշխատելու, որտեղից ձեր ահռելի կարողությունները»։ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նկատե՞լ ես հայրենակից, թե ինչ որակի գողապետություն են ստեղծել մերօրյա տրեխավոր մանկուրտները:

Սրանցից յուրաքանչյուրին` պարագլուխներին, շահառուներին և հատկապես ստորաքարշ ՔԻՍԱՉԻՆԵՐԻՆ, երբ հարցնում են՝ ա՛յ ողորմելիներ, ինչպես եք ապրել առանց աշխատելու՝ թալանի տարիներին, և որտեղից ձեր տերերի ահռելի նյութական կարողությունները, տառապալից հայացքով նայում են դիմացինի դեմքին ու սկսում խոսել` շիզոֆրենիայով, ազգային պառակտումից, ատելության մթնոլորտից, ռաբիզ կենցաղից և, նաև, ինչ-որ վեհ, բայց վերացական արժեքներից:

Ուրեմն, գողապետությունը պետք է ոչնչանա, որ նրա փլատակների միջից վեր հառնի ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ողջ եղի՛ր»:

Կիսվել նյութով