Շոու-բիզնես

«Քրիստը մտածում էր՝ գեղեցկության մրցույթի է». Գևորգ Մկրտչյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին (ֆոտո)

«Քրիստը մտածում էր՝ գեղեցկության մրցույթի է». Գևորգ Մկրտչյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին (ֆոտո)

Tert.am Life-ը գրում է․ Երեկ երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Քրիստինա Հովհաննիսյանին: 

Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը ներկայացրել է նշանադրության, մենահամերգի և տեսահոլովակի մասին առաջին մանրամասները:

Վերջերս կայացած մենահամերգի վերաբերյալ Գևորգն ասաց․ «Մարտի 8-ին կայանալու է իմ հերթական համերգներից մեկը, բայց դահլիճում կկարողանան գտնվել մոտ 1200 հանդիսատես:

Այս իսկ պատճառով որոշեցինք անվճար համերգ կազմակերպել բոլոր այն մարդկանց համար, ովքեր կցանկանան մասնակցել համերգին, բայց չեն կարողանա գալ: Որոշվեց հենց սիրահարների օրը ներկայանալ տեսահոլովակի պրեմիերայով և մեկ ու կես ժամ տևողությամբ մենահամերգով»,- ասաց Գևորգ Մկրտչյանը: 

Խոսելով տեսահոլովակի պրեմիերայի մասին Գևորգը հավելեց, որ այս երգի տարբերակը հրապարակվել է հենց հետևորդների ցանկության արդյունքում:

«Ունեինք երկու երգի տարբերակ, որից մեկն ավելի մելոդիկ, հանգիստ ոճով, իսկ մյուսը՝ թեթև ու պարային, բայց հենց առաջին երգը մեծ տարածում ստացավ հետևորդների կողմից:

Որոշվեց նկարահանել տեսահոլովակ Քրիստի հետ, չնայած պատմությունն այնքան էլ նման չէ մեր պատմությանը, և այդ կերպ երգն օրերի ընթացքում սիրեցին և մեծ տարածում գտավ»,- նշեց երգիչը:

Նա ասաց, որ անգամ չի զգացել, որ ժամից ավելի ելույթ է ունեցել բեմում:

«Երբ զգում ես հանդիսատեսի էներգիան, ոգևորությունը դու անգամ չես զգում, որ ժամեր շարունակ ելույթ ես ունենում:

gevorg mkrtchyan

Անկեղծ, երբ ընտրում էինք համերգի օրը, մտածում էի՝ գուցե Քրիստին դուր չգա, որ սիրահարների օրը ևս ես աշխատում եմ, պետք է բեմ դուրս գամ, բայց Քրիստն ինձնից ոգևորված էր ու սատարում էր ինձ ամեն հարցում»,- ասաց Գևորգը:

Երեկ երգիչը անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել սիրելիին հենց նրանց ընկերության 1-ամյակին, իսկ մեզ հետ զրույցում պատմել մանրամասները:

Նշենք նաև, որ զույգը պետք է նշանադրվեր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, բայց պատերազմական իրադրությամբ պայմանավորված չեղարկվել էր թե՛ նշանադրությունը, թե՛ նախատեսվող մենահամերգները:

«Ամեն դետալ որոշված էր: Միշտ, երբ «Yerevan park»-ում էինք լինում, Քրիստն ասում էր, որ նստենք սատանի անիվը, քանի որ գեղեցիկ լուսանկարներ կլինեն, իսկ ես ֆիքսել էի, բայց ամեն անգամ մերժում էի, քանի որ որոշել էի, որ հենց այդտեղ էլ պետք է կայանա ամուսնության առաջարկությունը:

Մոտ մեկ ամիս առաջ Լյուսի Ազնավուրյանի օգնությամբ սկսել էի պատրաստվել, ամրագրել էինք վայրը և հենց սատանի անիվի վրա գրվեց սիրո խոստովանությունը»,- պատմեց Գևորգը:

qrist

Նա նաև անակնկալ կերպով էր կազմակերպել սիրելիի ժամանումը և մինչև վերջին վայրկյանները Քրիստինան տեղյակ չէր ամուսնության առաջարկության մասին:

gevorg mkrtchyan qrist

«Բնականաբար, ես գիտեի՝ որքան կարևոր է աղջկա համար այդ հիշարժան օրը տոնական տեսք ունենալ: Քրիստի վարսահարդարը առավոտյան զանգահարել էր նրան՝ ասելով, որ մրցույթի է մասնակցում և նրան մոդել է անհրաժեշտ դիմահարդարման և վարսահարդարման համար:

Քրիստը պատրաստված գնացել էր գեղեցկության սրահ, որտեղ իրականացրել էին ամեն բան, իսկ հետագայում Մարիամը, որը կազմակերպում էր ամեն բան, Քրիստին ուղեկցել էր ինձ մոտ և ինձ տեսնելուց հետո Քրիստը հասկացավ, որ նրան սպասվում է ամուսնության առաջարկություն և սիրելիս ինձ ասաց՝ այո»,- ասաց երգիչը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով