Տղամարդը պետք է մեկ անգամ ամուսնանա և կնոջը հանդուրժի մինչև մահվան մահիճ. Վլադիմիր Ժիրինովսկի

Տղամարդը պետք է մեկ անգամ ամուսնանա և կնոջը հանդուրժի մինչև մահվան մահիճ. Վլադիմիր Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Կանանց միջազգային օրվա նախաշեմին ռուս կանանց ամենագեղեցիկն է անվանել՝ խոստանալով նրանց մասին միշտ հոգալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շնորհավոր տոնը, Ռուսաստանի կանայք: Դուք ամենաքնքուշն եք, գեղեցիկը, խելացին: Մենք ձեզ կպաշտպանենք եւ կփայփայենք ձեր սերը: Մենք միշտ ձեր մասին կհոգանք»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Ժիրինովսկին:

Ընդ որում՝ նա նշել է, որ տոներից անկախ՝ ՌԼԴԿ-ում ամեն օր մտածում են «տատիկների, մայրերի, քույրերի, կանանց մասին»:

Գլխավոր լիբերալ-դեմոկրատի կարծիքով՝ տղամարդը պետք է մեկ անգամ ամուսնանա եւ ընդմիշտ կնոջ հետ մնա: «Կինը պետք է մեկը լինի: Եթե նրան ամուսինը դուր չի գալիս, նա իրավունք ունի ամուսնուն փոխելու: Իսկ եթե ամուսնուն կինը դուր չի գալիս, նրա հետ պետք է ապրի մինչեւ մահվան մահիճ»,- ասել է նա:

Տոնի առիթով ՌԼԴԿ առաջնորդը փոխել է ավանդական դրես-կոդը եւ լիագումար նիստին եկել փողկապի փոխարեն թիթեռնիկ կապած:

Աղբյուր՝ news.am