Մամուլ

«Տարոնը չի ենթարկվել նահանջ հրամանին և մնացել է միայնակ». Դիլբարյան

«Տարոնը չի ենթարկվել նահանջ հրամանին և մնացել է միայնակ». Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը իր էջում գրում է.

«Տարոն Հարությունի Անդրեասյան։ Մեր համեստ ու լուռ, հայրենատեր ու անհաղթ հերոսները, Հայկյան զարմի շառավիղները, որոնք կերտում են այսօրվա եւ վաղվա Հայաստանը՝ չհանձնվող, կռիվ տվող եւ թշնամուն իրենց ուժով ապշեցնող ռազմիկները։

Երբ համացանցում տարածվեց ուխտադրուժ հանձնված Սանասարում հայ հերոսի աննահանջ սխրանքը պատկերող ազերիների տեսանյութը, բոլորը փորձում էին ճանաչել ու գտնել քաջազուն զինվորին, Սիրանուշ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ 95 տոկոս հավանականությամբ պատկերված երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։ Այսօր դա հաստատվում է։

hay zinvor sahman

Նրա ծառայակիցները պատմում են, որ Տարոնը նշանակված է եղել իրենց վաշտի հրամանատար, և երբ Սանասարում նահանջ հրաման են ստացել, Տարոնը չի նահանջել և մնացել է միայնակ։

Ու կռվել, ոչնչացրել թշնամուն մինչեւ վերջ, զոհվել՝ ամուր կանգնած հայրենի հողին, զենքը ձեռքին ոսոխին սպանելով ու գերի չհանձնվելով։ Հավերժ փառք ու խոնարհում անկոտրում հերոսներին։

Կիսվել