Մամուլ

Վլադիմիր Գասպարյանի առանձնատները, մեքենաները և հաշիվները կալանքի տակ են. նրա դեմ դատական գործ է սկսվել

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել:

«Հետք»-ը 2018 թ.-ի օգոստոսին ներկայացրել էր, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք բերել ընդամենը 200 հազար դոլարով: Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը տեղից չի շարժվում:

Արգելանքի տակ են՝ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի անունով գրանցված խնդրո առարկա առանձնատունը, Գասպարյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատունը, Ջրվեժում գտնվող անշարժ գույքը:

Կալանքի տակ են նաև Վլադիմիր Գասպարյանի «Մերսեդես բենս» S450 4MATIC և «ՎԱԶ-21013» ավտոմեքենաները, բանկում ունեցած հաշիվները:

Արգելանքի տակ են նաև Գասպարյանի կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին պատկանող Երևանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանը, Նոր գյուղի հողամասը, Կաթնաղբյուրի տունը, Էջմիածնում գտնվող հողամասը, ինչպես նաև «Իժ-2715» տեսակի ավտոմեքենան: Սուսաննա Գասպարյանի հաշիվների վրա նույնպես արգելանք է դրվել:

Մանրամասները՝ այստեղ

Կիսվել նյութով