Մամուլ

Վարչապետի տիկինն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Կարեն Ղազարյանի ծնողներին։ Տղան գերեվարված է Ադրբեջանում։ Այս մասին տեղեկացրեց «Օրակարգ» լրատվական ծրագրը։ Վարչապետի կինը ասել է, որ այս պահին կարևորը Կարենի մասին լուր ունենալն է, ինչը հույս ունի, որ կիրականանա Կարմիր խաչ միջազգային կազմակերպության ջանքերի շնորհիվ։ Այս հարցի լուծումը պետք է ստանալ միջազգային ճնշման շնորհիվ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը բացահայտ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, որ Կարենը դիվերսանտ է, ինչը հերքվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով միջազգային կառույցներին է դիմել նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Կիսվել նյութով