ԺամանցՏեսանյութ

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Արցախում պարում են այլ պաշտոնյաների հետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արցախում պարում են այլ պաշտոնյաների հետ։

Այնտեղ են նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, հայտնի Օգանովսկին և մի շարք զինվորականներ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Արցախ էր մեկնել Եռատոնի միջոցառումներին մասնակցելու:

Երեկ՝ մայիսի 13-ին, Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվել նյութով