Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին

Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին։

Սարգսյանը ծաղիկներ է դրել ազատամարտիկների շիրիմներին, Մոնթեի զոհվելու վայրում տեղադրված խաչքար-հուշարձանին։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին։

Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում` Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար-հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին»,- ասված է նրա գրառման մեջ: