«Սեռը մեզ համար էական չի»․ Լայանան՝ հղիության ընթացքի, ավելորդ քաշ հավաքելու և ամուսնուն չնեղացնելու մասին

«Սեռը մեզ համար էական չի»․ Լայանան՝ հղիության ընթացքի, ավելորդ քաշ հավաքելու և ամուսնուն չնեղացնելու մասին։ Լայանան այս ընթացքում գտնվում է հղիության ութերորդ ամսում։ Երգչուհին Tert.am Life-ին պատմել է հղիության ընթացքի, սպասումների և դժվարությունների մասին։  

Լայանան նշեց՝ չնայած երկրորդ հղիությունն անսպասելի էր, սակայն ընտանիքի համալրումն իրենց համար անչափ ցանկալի է եղել։   

«Ընտանիքում մեկ երեխան, ամեն դեպքում, քիչ է և ուզում էինք, որ երկրորդ բալիկ լինի։ Սեռը մեզ համար էական չի եղել, ուղղակի ուզում էինք, որ Էլինան միայնակ չմեծանար։ Երբ դուստրս նկատեց փորիկը՝ մենք իրեն բացատրեցինք, որ բալիկի ենք սպասում։ Հիմա ինքն անընդհատ գալիս, գրկում է  ինձ ու հարցնում, թե երբ է ծնվելու։ Էլինան իր տեսակով  շատ բարի երեխա է և առայժմ իր վերաբերմունքում բացասական բան չեմ նկատել, որովհետև ասում են՝ միակ երեխաները մի քիչ խանդոտ են լինում։ Այս պահին Էլինան անհամբերությամբ սպասում է և ամեն օր հարցնում ՝ այսօր է ծնվելու, վաղն է ծնվելու։ Նրան նախապատրաստել ենք և մեր սպասվող բալիկի անունից նրա համար նվեր ենք գնել»,- ասաց Լայանան։

Երգչուհուհին, եթե առաջին հղիության դեպքում աշխատել է մինչև 7-րդ ամիսը, ապա այս անգամ նա երգել է մինչև 8-րդ ամիսը։  Լայանայի խոսքով՝  հղիության շրջանում ֆիզիկական ակտիվությունը միայն օգուտ է կնոջ համար։

«Ֆիզիկապես աշխատել ու ակտիվ եմ եղել մինչև հղիությանս ութերերդ ամիսը և հիմա գնում ենք դեպի ինը։ Իմ փորձից եմ ասում, երբ հղի կինն աշխատում է, զբաղվածություն է ունենում՝ ամիսները շատ արագ են անցնում, ինքն էլ չի  ֆիքսվում կարգավիճակի ու քաշի վրա։ Առաջին հղիությանս ընթացքում ամեն ինչ մի փոքր այլ էր, իսկ այս անգամ արդեն շատ բաներ գիտեի։

Ժամանակն անցնում է՝ կարդում եմ, անկախ ակումբային, ռեստորանային երաժշտությանը, ես տուն գալով՝  դասական երաժշտություն եմ լսում։ Կարծում եմ, այս բալիկս էլ կլինի երաժշտական, քանի որ Էլինայի մոտ արդեն նկատում ենք, որ երաժշտական է։ Երբ անդադար աշխատանքի մեջ ես լինում, մի փոքր ուրիշ կողմ ես սևեռում ուշադրությունդ և սկսում ես վայելել այդ ինը ամիսները»,- նշեց երգչուհին։  

Լայանայի խոսքով՝ առաջին և երկրորդ հղիության ընթացքում էմոցիոնալ որևէ տարբերություն չի զգում՝ երկու դեպքում էլ սպասումն անհամբեր է եղել, զգացել է պատասխանատվույունն ու հուզվել։  Ըստ երգչուհու՝ ինքն էլ դստեր նման անհամբերությամբ է սպասում ընտանիքի նոր անդամին։

«Երբ երեխայի նկարը տեսա՝ վերապրեցի այն ամենն ինչը զգացել եմ Էլինայի ժամանակ։ Ամեն մայր ինքը յուրովի է զգում, թե ինչ է պետք իր երեխային և այս զգացողությունը նրա մոտ սկսվում է դեռ հղիության շրջանից։ Երեխաները պետք է միշտ սիրո մեջ լինեն և նման մթնոլորտում մեծանան։ Սեր, ջերմություն, մաքրություն, ազնվություն՝ սա այն ամենն է ինչը երեխային պետք է։ Չնայած երկրորդ բալիկի ծնվելուն շատ քիչ է մնացել, սակայն դեռ ինքս էլ չեմ պատկերացնում երկու երեխայի  գոյությունը»,- ասաց նա։

Առաջին հղիությունից հետո Լայանան բավականին ակտիվ սկսեց մարզվել և հետ բերեց իր նախկին քաշը։ Երգչուհին այս անգամ ժպիտով է խոսում հղիության ընթացքում ձեռք բերած կիլոգրամների մասին․

«Ավելորդ քաշի դեմ պայքարել եմ և կորցրել էի բոլոր այն կիլոգրամները, որոնք հավաքել էի հղիության շրջանում։ Ես ունեմ գիրանալու հակվածություն և հատկապես հղիության շրջանում։ Ավելորդ քաշն ինձ համար խնդիր չէ՝ ինչպես առաջին հղիությունից հետո պայքարեցի, այնպես էլ երկրորդից հետո կանեմ։  Գիրանալու խնդիրն իսկապես կանանց մոտ լուրջ հարց է, ուղղակի անկարելի բան չկա և հնարավոր է իջեցնել այդ քաշը։ Ինձ մոտ դա անել մեկ անգամ ստացվել է և հաստատ երկրորդ անգամ էլ կստացվի։ Որքան էլ խուսափեցի, բայց, ամեն դեպքում, ավելորդ քաշ հավաքել եմ, սակայն ինքս ինձ խոստացել եմ, որ հետ եմ վերադառնալու նախկին քաշիս»։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։