Ռուսաստանը կարող է թույլատրել ԵՄ պատժամիջոցների ցուցակում հայտնված ապրանքների տարանցումը

ТАСС-ը գրում է, որ տարանցումը ՌԴ տարածքով հնարավոր է միայն այդ ապրանքների ամբողջական ստուգման համակարգի ներդրման դեպքում: Այդ մասին մաքսային պետական ծառայության կոլեգիալ նիստում հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

Նա հիշեցրել է, որ տարանցման արգելափակումը զուգորդվում է ՌԴ տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամաբ սահմանված արգելափակմամբ և տեղավորվում է հակապատժամիջոցային թեմատիկայի համատեքստում:

«Այդուհանդերձ առաջարկում եմ, որպեսզի մենք ԵԱՏՄ-ի մեր գործընկերների հետ հնարավորինս շուտ համաձայնեցնենք տարանցման նոր ընթացակարգը»,- ասել է Իգոր Շուվալովը:

Թարգմանությունը՝ Bavnews.am