Մամուլ

Պետք ա գործ անել, մուտիլովկեքից, դատարկ խոսքերից մարդիկ հոգնել են. Ծառուկյան

Պետք ա գործ անել, մուտիլովկեքից, դատարկ խոսքերից մարդիկ հոգնել են, եկել է ժամանակը, որ էդ դերասանական բաները պետք է ավարտվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով սիրո և թվշյա հեղափոխության մասին։

«Ես նորից եմ ասում՝ ամեն ինչը դա կտեսնեք։ Ես նորից եմ ասում՝ ամեն ինչը իրոք գալիս է ժամանակը ինչը սկիզբ ունի հասկանում ես մարդիկ պետք է լիարժեք գործով զբաղվեն։ Բամբասանքով, մուտիլովկեքով, դատարկ–դատարկ խոսալով, մարդիկ հոգնել են, նույնը արդեն ես եմ հոգնել։

Նորից եմ ասում՝ մարդը պետք է գործ անի, էսօր գնալով ոչ մի առաջընթաց չի լինում, ոչ մի զարգացում, պետք է միասնական հարցը քննարկվի, որը դա օգուտ է երկրին, տնտեսությանը, ժողովրդին։

Եթե էսօր հարցը բարձրացվում ա, գյուղացին հողից բերք չի ստացել, ցրտահարվել ա, պետք է գոնե հողի հարկերից ազատվի, ասում են այդպիսի բան չկա, ասում են ոչ բյուջեն պակաս գումար կհավաքի,  բա ո՞նց կարելի է լավ բան տեսնել»,–նշեց նա։

Կիսվել նյութով