Մամուլ

Իմ դեմ խոսացողները ոչ հարևանին օգնած կան, ոչ երկրին, ոչ էլ էլ որևէ գործ են կատարել․ Գագիկ Ծառուկյան

Իմ դեմ խոսացողները ոչ հարևանին օգնած կան, ոչ երկրին, ոչ էլ էլ որևէ գործ են կատարել: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ինչո՞ւ կասկածներ առաջացան պատգամավորների մոտ, որ ինքը իսկապես ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց.

«Դա կասկած չի առաջացրել, դա նախանձն ա, որ իրենք չեն երեւում, ոչինչ չեն կարողանում անել, Ծառուկյանի քայլի վրա գալիս են, դիմում են, ուզում են Ծառուկյանի հետ անեն: Ես ինչ ասեմ: Եթե ներդրողը գնում է տարածք, ժողովուրդը չի թողնում, ասում ՝ անցած տարի մեզ խաբել եք:

Ասում են՝ Ծառուկյանի հետ ենք: Ժողովուրդն էլ ասում է՝ դե թող Ծառուկյանը գա: Ես գնում, ասում եմ՝ իմ գործընկերներն են, մարդիկ ցուլ են մորթում, մատաղ են արել: Ասում եմ՝ ժողովուրդ ջան, իմ գործընկերներն են, ուզում են տեքստիլի քաղաք կառուցել, իրենք են կառավարիչները: Ասում են՝ մենակ քո խոսքը պետք է լինի, դու ասա: Ես էլ ասում եմ՝ ես պատասխանատու եմ, թող աշխատեն»:

Կիսվել նյութով