Մամուլ

Պարեկները կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի մեքենան․ մանրամասներ դեպքից

Պարեկները կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի մեքենան․ մանրամասներ դեպքից

Ներքին գործերի նախարարությունից հաստատել են լուրը, ըստ որի՝ պարեկները կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան: Ըստ ՆԳՆ-ի՝ Շահրամանյանին զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի։

«Մայորը մոտենում է ԱՀ նախագահի անվտանգության պետին ու ասում՝ անձամբ Սամվել Շահրամանյանի հետ եմ ուզում խոսել, սա նշանակում է, որ օպերացիան պլանավորված էր և ոմն ոստիկան իր պարտքն է համարում մեսիջ փոխանցել նախագահին, ընդ որում, այնքան անտակտ ու բռի, որ, միտումնավոր կամ չհասկանալով, ասում է ոչ թե պարոն նախագահին, այլ՝ անձամբ Սամվել Շահրամանյանին:

Այս մարդը մոտենում է Արցախի նախագահին ու ասում՝ պարոն Շահրամանյան, սա ՀՀ-ն է, Արցախը չէ, որ ինչ ուզեք՝ անեք: Դե պարզից էլ պարզ էր, որ ոստիկանը երկար պարապել էր ու հոգեբանորեն պատրաստվել, որպեսզի իր միջի թարախային կուտակումն այդպես արտահայտեր:

Խնդիրն այստեղ խախտումը չէ, որը գոյություն չուներ ի սկզբանե, խնդիրն այն մեսիջն էր, որ ոստիկանը եկել էր՝ փոխանցելու»,- ասել է իր խոսքում նշել է Աբրահամ Գասպարյանը:

Կիսվել էջում