Մամուլ

Ունենք հնարավորություն և առավելություն ոչ թե երազելու պետականության, այլ կերտելու այն ամեն օր․ Ավանեսյան

Ունենք հնարավորություն և առավելություն ոչ թե երազելու պետականության, այլ կերտելու այն ամեն օր․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն

Շնորհավոր տոնդ։

Սիրելի՜ ժողովուրդ, շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսօր հնարավորություն և առավելություն ապրելու ըստ մեր ինքնության՝ ինքնաարտահայտվելու և ընկալելու աշխարհը հայերենով, ազգային մշակույթով, գույներով, բնաշխարհով, նիստ ու կացով, ազգային խոհանոցով, հարաբերվելու մեր տեսակով։

Շնորհավորում եմ մեզ, որ ունենք հնարավորություն և առավելություն որոշելու, որ անկախությունը, ազատությունը, ազատ կամարտահայտումը, ժողովրդավարությունը, արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հումանիզմը մեր երջանիկ լինելու նախապայմաններն ու անսակարակելի արժեքներն են:

Շնորհավորում եմ, որ ունենք հնարավորություն և առավելություն ոչ թե երազելու պետականության, այլ կերտելու այն ամեն օր՝ հետևողականորեն, առանց հոգնելու և տրտնջալու։

Մաղթում եմ, որ մեր սիրո մեջ պաթոսի փոխարեն գերիշխի հոգատարությունը, ազնվությունը, իրատեսությունը, քաջությունն և հետևողական աշխատանքը։

Բարօրություն բոլորիս ընտանիքներին, մեր երկրին։

Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը։

Սիրով՝

Ձեր Անահիտ Ավանեսյան»:

Կիսվեք էջում