Մամուլ

Ում զենքով է Հայկ Հարությունյանը խփել իրեն․ նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան սեփական առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքով։ Ո՞ւմ զենքով է Հայկ Հարությունյանը խփել իրեն։

Իրավապահներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Հարությունյանին մշտապես ուղեկցել է անվտանգության մեկ աշխատակից, սակայն, տարօրինակն այն է, որ վերջինս երեկ Հարությունյանի հետ չի եղել, նա մենակ է եղել։

Իրավապահները փորձում են հասկանալ՝ ինչ է պատճառը, որ անվտանգության աշխատակիցը չի եղել առանձնատանը։

Նշենք՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը կրակել է իրեն ամրակցված «նագան» տեսակի զենքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է հրազեն և պարկուճ:

Կիսվել նյութով