Մամուլ

Ով է այսօր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հնչած կրակոցներից մահացած կինը

Ով է այսօր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հնչած կրակոցներից մահացած կինը

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբինյանը։ Նա Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկն է։

Պարզվել է նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել է նաև ծեծկռտուքի։

diana vazgen

Հասնելով դեպքի վայր՝ Դիանա Դարբինյանը եւ իր ամուսինը չեն էլ հասցրել իջնել մեքենայից, որոնց մոտեցել է մեկ այլ մեքենա եւ անկանոն մի շարք կրակոցներ է արձակել ամուսինների ուղղությամբ, ինչի հետևանքով երիտասարդ աղջիկը մահացել է:

darbinyan diana

Լուսանկարներում՝ ամուսիններ Դիանա Դարբինյանն ու Վազգեն Մարգարյանն են։

vazgen diana
Կիսվել նյութով