Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում. մոպեդը բախվել է BMW-ին․ մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական դեպք Երևանում. մոպեդը բախվել է BMW-ին․ մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 24-ին, ​ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են դեռևս անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ​ ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել Մոպեդի վրա գտնվող 3 հոգու:

2-ը տեղում մահացել են, մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

moped avtovtar

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Վրաերթի ենթարկվածներից 3-ն էլ եղել են մոպեդի վրա, և մոպեդը ընթացքում բախվել է BMW-ին, ապա կողաշրջվել, ու այդ պահին Մասիս-Երևան երթուղու ​ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրանց:

Մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորն էլ տղամարդ է»:

Քննիչի հանձնարարականով BMW-ն, ավտոբուսն ու մոպեդը տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել նյութով