Մամուլ

Նորածնին տոպրակով շներն են քաշելով հասցրել գյուղացիներից մեկի տան ետնամաս. մանրամասներ

Նորածնին տոպրակով շներն են քաշելով հասցրել գյուղացիներից մեկի տան ետնամաս. մանրամասներ

Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։

«Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տապրակով թողնված նորածին երեխային գյուղի շները քաշելով են հասցրել գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ  տանտիրուհին գտել է նրան։

Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 10։30-ին: Բնակչուհին շների ձայն է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի ետնամասում հավաքված շատ թափառական շներ է տեսել, նրանց քշել է այդ հատվածից, հետո ձայն է լսել, ու դեղին տոպրակ է տեսել։

Մոտեցել ու տեսել է տոպրակում նորածին երեխա։ Նորածնին գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել», – ասաց նա։

Զուլոյանի խոսքով՝ երեխան մատուռից  50-60 մետր հեռավորության վրա են գտել եւ վարչական շրջանի ղեկավարը ենթադրում է, որ երեխային թողել են մատուռի մոտ, այնտեղից էլ շները քաշելով տան մոտ է հասցրել։

Բարեբախտաբար, շները նորածին տղային չեն վնասել, քաշելուց տոպրակն է պատառոտվել:

«Երեխային հիվանդանոց ենք տեղափոխել, այնտեղ կշռել են, 1 կգ 900 գրամ էր կշռում։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել:

Ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում, չեմ կարծում, որ մեր գյուղից է, երեւի ուրիշ տեղից են բերել, թողել, գնացել»,– ասաց նա։

Կիսվեք էջում