ՏեսանյութՇոու-բիզնես

Մոտ 6 ամիս պահանջվեց, որպեսզի բաժանումից հետո ներեմ Սոսին. Մադոննա Հարությանյան (Տեսանյութ)

Մոտ 6 ամիս պահանջվեց, որպեսզի բաժանումից հետո ներեմ Սոսին. Մադոննա Հարությանյան (Տեսանյութ)

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, առաջին անգամ խոսել է իր և Սոսի ամուսնալուծության մասին: Նա տվյալ թեմային անդրադարձել է «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում՝ նշելով, որ սկզբնական շրջանում բավական բարդ էր, չէին կարողանում միմյանց ներել:

Ըստ Մադոննայի՝ իրեն մինչև 6 ամիս էր հարկավոր Սոսի հետ շփման եզրեր գտնելու համար:

սոս ջանիբեկյան

«Ամեն ինչ հնարավոր էր չչարանալու շնորհիվ: Բնականաբար, ինչ-որ խնդիր է լինում, երբ բաժանվում եք, սակայն պետք է չպահել այդ նեղվածությունը, ընդունել այդ իրավիճակը, կարելի է ասել՝ սիրել այդ մարդուն, ամեն դեպքում՝ մենք հարազատ ենք իրար, մենք ունենք Անաիս, ու երբ մենք երեքով ենք, շատ ջերմ ենք:

Մինչև 6 ամիս պահանջվեց, որպեսզի այդ նեղվածությունը անցնի, իր մոտ էլ»:

Մադոննայի խոսքով՝ իր համար կարևորը երեխայի առողջ հոգեբանությունն էր, ինչի համար էր վերականգնել է իրենց հարաբերությունները: Ներկայումս իրենք հրաշալի հարաբերություններ ունեն:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվեք էջում