Սպորտ

Մարկոս Պիզելին վերադառնում է Հայաստան

Մարկոս Պիզելին իր կարիերան շարունակելու է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայկական առաջատար երկու ակումբները հետաքրքրված են Պիզզելլի ծառայություններով։

Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ Պիզելին հանդես գա «Արարատ-Արմենիայի» կազմում:

Պիզելիի՝ Ղազախստանի բարձրագույն խմբում «Ակտոբեյից» հեռանալը Հայաստանի ազգային հավաքականում ընդունվեց որպես «վատ» լուր: Մարկոս Պիզելին նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ ավարտում է իր ելույթներն ազգային հավաքականում:

Իհարկե, 35-ամյա ֆուտբոլիստն աստիճանաբար մտածում է նաև կարիերայի ավարտի մասին: Սակայն, նա մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ իր ֆուտբոլային կարիերայի ընթացքը պարզ կլինի մոտ ապագայում:

Այն, որ այս տարիքում էլ բրազիլացին կարող է մեծ օգուտ բերել մեր ֆուտբոլին, կասկածից վեր է: Նրա փորձն ու վարպետությունը միշտ էլ նպաստավոր դերակատարում են ունեցել այն թիմերում, որոնցում նա հանդես է եկել:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզզելլին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Իսկ հայկական վերջին ակումբը, որի կազմում հանդես է եկել Պիզելին, եղել է «Փյունիկը», որտեղից էլ  2011 թվականին տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվեք էջում