ԺամանցՇոու-բիզնես

Մարիամի և Գոռի վեճը` ֆոտոշարքից առաջ․ ի՞նչ է պատահել ընթացքում (Ֆոտոշարք)

Մարիամ Ալեքսանյան և Գոռ Համբարձումյան սիրային զույգին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Այս անգամ երիտասարդ դերասանները մեր նոր ֆոտոշարքի հերոսներն են: Պարզվեց` զույգը վիճել է, և հենց այդ տրամադրությամբ էլ եկել էին լուսանկարահանմանը: Իսկ, թե ի՞նչ է պատահել ընթացքում․․․

gor mariam 5

«Վիճել էինք, բայց…»

Մարիամ. Դե, գիտեք, վիճելը մեղմ է ասված: Այո, վիճել էինք, բայց որ զույգն ասի` թե չեն վիճում, թագավորությանս կեսը նրան կտամ:): Իրականում ամեն հարցի պետք է հումորով մոտենալ: Բոլոր զույգերի դեպքում էլ գալիս է շրջան, որ չեն հասկանում իրար, սեւ գիծ է լինում, բայց ուժեղները հաղթահարում են եւ առաջ գնում, իսկ այն մարդիկ, ովքեր տառապում են սեփական սկզբունքների պատճառով, կորցնում են միմյանց: Մի պարզ բան գիտեմ` երբ երկու հոգի սիրում են իրար, ինչ ցունամի էլ լինի, հարաբերությունները քանդել չի կարող:

Գոռ. Ասում են` վեճեր բոլորի մոտ էլ լինում են, եւ դա նորմալ է, չնայած` ինքս խուսափում եմ հաճախակի վեճերից, եւ դա նորմալ չեմ համարում: Իմ եւ Մարիամի դեպքում լուրջ վեճեր, որպես այդպիսին, չեն լինում, պարզապես քննարկումներ ենք ունենում որոշ հարցերի վերաբերյալ: Ես գնահատում եմ նրա հասունությունը, զսպվածությունը եւ կողքինին գնահատելու բարձր ունակությունը:

gor mariam 3

«Առաջին քայլն անում է նա, ով ավելի խելացի է գտնվում»

Մարիամ. Վեճերի շնորհիվ բացահայտում ես դիմացինին: Դրանք նրա համար են, որ ճանաչես կողքիդ տղամարդուն: Շատերը, հասկանալով, որ ելք չկա, ճիշտ են համարում բաժանվելը, բայց եթե սիրում ես, աչք ես փակում շատ բաների վրա: Ինքս իմ փորձով կկիսվեմ` ամեն վեճի ժամանակ բացահայտում եմ Գոռին բոլոր տեսանկյուններից: Հստակ չեմ կարող ասել` վեճերից հետո ով է անում առաջին քայլը. անում է նա, ով ավելի խելացի է գտնվում:

Գոռ. Կարծում եմ` շատ անհատական է: Հարաբերություններ կան, որոնց վեճերը հետաքրքրություն են տալիս եւ ավելի են ամրացնում դրանք, եւ, իհարկե, հակառաը` երբ հաճախակի վեճերը հոգնեցնում են եւ բաժանման հանգեցնում: Թեեւ ամեն բան կախված է նրանից, թե ինչ տեսակի վեճ է, ինչ հողի վրա. դա շատ կարեւոր է: Թե ով կանի առաջին քայլը, էական չէ, կարեւր է, որ մարդ հասկանա իր արարքը. ինչն է իրականում կարեւոր` ընտանիքը, հարաբերությունները, սերը, թե՞ էգոն, «պրինցիպները»: Համառությունը միշտ էլ անցնում է երկրորդ պլան, եւ սերը հաղթում է:

gor mariam 1

«Մատանին որոշիչ չէ»

Մարիամ. Միշտ էլ ասել ենք, որ մեր հարաբերություններն օրինական են. մատանին որոշիչ չէ: Օրինական են այն հարաբերությունները, երբ զույգն ունի ընդհանուր նպատակ, գործում է «մենքը», կա սեր: Լինի հեռավորություն, թե բաժանում, եթե կա սեր, բոլոր խոսքերն ավելորդ են:

Գոռ. Համամիտ եմ Մարիամի, հետ, իսկ նշանվելու մասին դեռ կհայտարարենք:«Միմյանց ընտանիքների հետ լավ հարաբերություններ ունենք» Մարիամ. Շատ լավ հարաբերություններ ունեմ Գոռի ընտանիքի հետ: Ամենակարեւորը` կա հարգանք, ընտանեկան ջերմություն: Գոռ. Շատ մտերիմ եմ Մարիամի ընտանիքի հետ, նա էլ` իմ: Դա ինձ միայն հաճույք է պարգեւում:

gor mariam 3

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով