Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով. դրանցից 40-ը կվերադարձվի համայնքին. ՀՔԾ պետ
Գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն եւ 70-ից ավելի խուզարկություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՔԾ կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերին, ապա պարզվել է՝ դրանց մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին»,- ասաց նա։
Սասուն Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ այս գործով գրություններ է ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։
Աղբյուր՝ news.am