Հրդեհից զոհված Մուշեղ Համբարչյանը հինգ օր առաջ դարձել էր 19 տարեկան
Հրդեհից զոհված Մուշեղ Համբարչյանը հինգ օր առաջ դարձել էր 19 տարեկան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Մուշեղ Համբարչյանը։ Նա Արարատի մարզի Դաշտավան գյուղից էր։
News.am-ի հետ զրույցում Դաշտավանի գյուղապետ Սանասար Խաչատրյանը պատմեց, որ Մուշեղը հինգ օր առաջ էր դարձել 19 տարեկան։ Ծառայության է անցել նախորդ տարվա ամռանը, սկզբում ծառայել է Էջմիածնում, ապա տեղափոխվել Վարդենիս։
Ուներ իրենից փոքր մեկ քույր եւ եղբայր։ Ծնողները զբաղվում են գյուղական աշխատանքներով։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։