Հռոմի ստատուտն ուղարկվել է Ազգային ժողով վավերացման
Հռոմի ստատուտն ուղարկվել է Ազգային ժողով վավերացման
Հայաստանի կառավարությունն այսօր Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման:
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Կառավարության լրատվական մամուլի բաժնից։
Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում, այն կծառայի Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:
Հավելենք, որ միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտ․ միջազգային պայմանագիր, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ։
Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից։
5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։
Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝
- ցեղասպանություն
- մարդկության դեմ հանցագործություններ
- պատերազմական հանցագործություններ
- ագրեսիա