Մամուլ

Հունվարի 10-ից հանրային սննդի վայրեր այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ

Հունվարի 10-ից հանրային սննդի վայրեր այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ երկուշաբթի կհրապարակվի հրաման, համաձայն որի՝ հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ:

nikol pashinyan dimak

«Մենք արդեն շրջանառել և ամփոփել ենք այն: Առաջիկա 15 օրվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի: Հեռախոսի հավելվածները հավաստում են թե՛ պատվաստման, թե՛ թեստավորման արդյունքները, և դրանք ցույց տալով հնարավոր է մտնել բոլոր հանրային վայրեր»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ գործընթացը թվայնացված է և թղթերի տրցակներ պահելու անհրաժեշտություն չկա:

Կիսվեք էջում