Մամուլ

«Հոկտեմբերի 10-ին կտնկվի 10 մլն ծառ, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը». Նիկոլ Փաշինյան

«Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը Հայաստանում կտնկվի 10 մլն ծառ : 10-րդ ամսի 10-րդ օրը, որը պիտի խորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի շուրջ եւ ՀՀ-ում»:

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա բեմ հրավիրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջանին և արեց այդ կարևոր հայտարարություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվեք էջում