Հայկ Հարությունյանն այսօր հրավիրվել էր հարցաքննության

Հայկ Հարությունյանն այսօր հրավիրվել էր հարցաքննության

hraparak.am-ը գրում է․ «Այսօր հայտնաբերվել է 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով եւ նախնական վարկածով Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանության պատճառները դիտարկեցին հենց մարտիմեկյան գործի առանցքային վկա լինելու համատեքստում։

Մենք տեղեկացանք, որ Հարությունյանին վերջին մեկ ամսվա ընթացքում կանչել են հարցաքննության, նա այսօր էլ հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ունեցել։

ՀՔԾ մամուլի խոսնակը մեր հարցին, թե Հարությունյանը քանի անգամ է հարցաքննվել, պատասխանեց․«Հաստատում ենք, որ հարցաքննվել է Մարտի 1-ի քրեական գործով, բայց այլ մանրամասներ առայժմ չենք կարող հայտնել»»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում