ՄամուլՏեսանյութ

Հայաստանում հավաքվող Սեպուհ 1 ավտոմեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլար է

Հայաստանում հավաքվող Սեպուհ 1 ավտոմեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլար է

Հայաստանում արտադրվող «Սեպուհ-1» ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։

«Սեպուհ-1» ընկերությունը Հայաստանում թողարկել է արդեն 8 ավտոմեքենա, դրանցից որոշները ստացել են պետական գրանցման համարանիշներ: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի սահմաններում է:

«Սեպուհ-1» ընկերությունն արտադրում է SsangYong հարավկորեական բրենդի ավտոմեքենաներ: Մեքենաների արտադրությունը ենթադրում է խոշոր հանգուցային մասերի ներկրման արդյունքում հավաքված ավտոմեքենաներ: Նման պրակտիկան տարածված է աշխարհի շատ երկրներում:

Մեզ հայտնի շատ կազմակերպություններ նույնպես այդ մոտեցման հիման վրա կազմակերպում են իրենց արտադրությունները»,- Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը:

Նախորդ տարվա սեպտեմբերին «Սեպուհ-1»-ը սերտիֆիկացրել է 4 մեքենա, 2023-ի փետրվարին՝ ևս 4-ը: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է:

Ի դեպ, «Սեպուհ-1»-ը կազմակերպության ֆիրմային անվանումն է, մեքենաները հարավկորեական SsangYong ընկերության ավտոմեքենաներն են:

Կիսվել