ՄամուլՏեսանյութ

Համացանցում է Նարեկ Մալյանի առևանգման տեսանյութը, ինչը Փաշինյանին զայրացրել է

Համացանցում է Նարեկ Մալյանի առևանգման տեսանյութը, ինչը Փաշինյանին զայրացրել է․

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ գիշերը հարձակվել են նրա վրա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մալյանը, ապա ավելի ուշ ուղիղ հեռարձակմամբ պատմել դեպքի մանրամասները:

Նրա խոսքով՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել են ոստիկանները և նրանց բերման ենթարկել

Ժամեր անց համացանցում հայտնվեց առևանգման տեսանյութը․

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այս դեպքին և ֆեյսբության իր էջում գրել․ «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»։

Կիսվել էջում