Ժամանց

Կյանքը չի՞ հաջողվում: Նշանակում է՝ Դուք խախտում եք Տիեզերքի 5 օրենքները, պարզեք թե ինչու

Կյանքը չի՞ հաջողվում: Նշանակում է՝ Դուք խախտում եք Տիեզերքի 5 օրենքները, պարզեք թե ինչու

Երբ ամեն անգամ դժգոհում ենք կյանքից, ավելորդ չէ հիշել` աշխարհը չէ, որ անարդար է, այլ մենք ինչ-որ բան այն չենք անում:

Գոյություն ունի 7 հիմնական օրենք, որով ապրում է Տիեզերքը: Դրանց չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Իմացությունը կօգնի սխալներ թույլ չտալ, հասնել ներդաշնակության և ապրել երջանիկ:

1. Դատարկության Օրենք:

Եթե Ձեզ պետք են նոր կոշիկներ, դեն նետեք հները: Եթե Ձեզ պետք է նոր զգեստ, դատարկեք Ձեր պահարանը: Դուք պետք է բարի կամքով ազատվեք Ձեր ստերեոտիպերից: Նորը գալիս է այն ժամանակ, երբ Դուք ձերբազատվում եք հնից:

2. Շրջապտույտի Օրենք:

Պատրաստ եղեք բաց թողնել ինչ-որ բան, ինչ ունեք, որպեսզի ստանաք ինչ-որ բան, ինչ ցանկանում եք:

3. Երևակայության Օրենք:

Սկզբում Դուք պետք է տեսնեք բարգավաճումը Ձեր երևակայության մեջ: Կատարեք Ձեր իդեալական օրվա բնութագրությունը և ցույց մի տվեք ոչ ոքի, բացի նրանից, ում վստահում եք: Պահպանեք այդ բնութագրությունն ինչ-որ տեղ` ձեռքի տակ, և ազատ ժամանակ վերընթերցեք այն:

4. Տալու և ստանալու Օրենք:

Եթե Դուք ինչ-որ բան եք տալիս, ապա այն վերադառնում է տասնապատիկ չափով: Եթե Դուք ինչ-որ բան եք ստանում, ապա շատ կարևոր է այն կիսել շրջապատի հետ: Եթե Դուք շնորհք ունեք և այն չեք օգտագործում, ապա վիրավորում եք Ձեր աստվածային էությունը: Որպեսզի պատշաճ հարգանքով վերաբերվեք Ձեր ընդունակություններին, Դուք պետք է ուրախանաք պարգևներով և կիսեք այն ուրիշների հետ: Եթե Դուք դա անեք, ավելի շատ բարիքներ կստանաք Ձեր կյանքում:

5. Լիակատար ներման Օրենք:

Եթե Դուք չեք կարողանում ներել մարդկանց, ապա Դուք չեք կարողանա ընդունել Ձեր հարստությունը: Եթե Ձեր հոգին լցված է ատելությամբ, սերն այնտեղ տեղ չի գտնի: Դուք պետք է ձերբազատվեք բացասական զգացումներից, որոնք ուտում են Ձեզ և հանգիստ չեն տալիս:

Կիսվեք էջում