Մամուլ

«Կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ բա սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ». Փաշինյան (Տեսանյութ)

«Կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ բա սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ:

Ես չեմ հասկանում, թե ինչպես այս ամենից հետո Հայաստանում կարող է լինել պետական պաշտոնյա, որ մտածի, թե կարող է նորից կաշառք վերցնել, ապօրինություն թույլ տալ:

Դա ինձ համար ամեաանհասկանալի հարցն, որի պատասխանը չեմ գտնում: Այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, լուրեր չե՞ն կարդում: Երբեմն հանդիպում ես հայացքների, առաջարկների, որ դե լավ, հեղափոխությունը եղավ, այդ ամեն ինչը լավ է, իսկ երբ ենք բաժանելու մեր փողերը, երբ ենք բաժանելու ոլորտները, ներմուծման քվոտաները եւ այլն:

Հասկանում ես, որ դա առանձին վերցրած փոքր խմբի մեջ չի տարածված այդ երեւույթը: Սա ամենամեծ մարտահրավերն է»․ – այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նյու Յորքի հայերի հետ հանդիպմանը։

Կիսվել էջում