ՄամուլՏեսանյութ

«Ընկերներիցս մեկի թաղումն էր, ով ինքնասպանություն էր գործել հենց այդ խնդրի պատճառով»․ Հայկ Սարգսյանի ցավալի պատմությունը

Tete A Tete հաղորդման հյուրը այս անգամ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանն էր։Bavnews-ը հետևել է զրույցին։

Զրույցի ընթացքում Հայկ Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության հարց և հասարակության համար լուրջ խնդիր։ Նրա խոսքով՝ խնդրի հետևանքով տուժած մարդկանց թվում կարող են լինել նաև մեզ հարազատ մարդիկ՝ ընկերներ, բարեկամներ կամ ծանոթներ։

Հայկ Սարգսյանը պատմել է, որ այս թեման իր համար նաև անձնական ցավ ունի։ Նա նշել է, որ երբ օրենքի նախագիծը պետք է քննարկվեր կառավարությունում, նույն օրը իր ընկերներից մեկի հուղարկավորությունն էր։ Նրա խոսքով՝ ընկերը ինքնասպանություն էր գործել հենց այդ խնդրի հետևանքով, և այդ օրը նրա համար շատ ծանր էր։

Միաժամանակ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ օրենքի առաջ բերելու և խնդիրը լուծելու տեսանկյունից դրա քննարկումը կարևոր և անհրաժեշտ քայլ էր։ Նա նաև խոսել է այն մասին, որ մարդկային տեսանկյունից կարևոր է հասկանալ՝ արդյոք հնարավոր էր ժամանակին նկատել խնդիրը, լսել կամ օգնել մարդուն։

Սարգսյանը նշել է, որ իր ընկերոջ կորուստը շատ ծանր էր իրենց բոլորի համար։ Նրա խոսքով՝ ընկերները հուղարկավորության ժամանակ իրեն մոտենում էին և ասում՝ պետք է ինչ-որ բան անել այս խնդրի դեմ։ Հայկ Սարգսյանը նրանց ասել էր, որ հարցը քննարկվում է կառավարությունում և առաջիկայում լուծում կստանա, թեև շատերը դրան չէին հավատում։

Նա նաև նշել է, որ եթե համապատասխան օրենքը մեկ կամ երկու տարի ավելի վաղ ընդունված լիներ, հնարավոր էր՝ իր ընկերոջ կյանքը նույնպես փրկել։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում