Մամուլ

Զորամասերից մեկում զինվոր է մահացել

Տեղեկություններ են տարածվում բանակում սպանության դեպքի մասին, սակայն ՊՆ-ն դեռևս պաշտոնական հայտարարությւոն չի տարածել։

Bavnews.am-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Բերդի զորամասերից մեկում։

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ զոհված զինծառայողը Արտաշատից էր։

«Արտաշատից է այսօր սպանված զինվորը

Ու ՊՆ-ն դեռ լուռ է

Ինձ փոխանցեցին` գյուղապետը հասցրել է որդու մահվան գույժը ծնողներին

Ուրեմն ինչու չի հաղորդվում պաշտոնապես , տրամաբանությունը երեւի փնտրենք քննչականի վրքագծի մեջ?

Երկու վարկած է շրջանառվում, երկուսն էլ հրամկազմի շահերից չի բխում»։

Կիսվեք էջում