Եթե մեղուները վերանան, մարդկությունը կգոյատևի 4 տարի․ փաստեր մեղուների մասին

Եվրոպայի տարածքում մեղուների վերացման գործընթացն առավել զանգվածային է դառնում:

Բրիտանացի մասնագետները պնդում են, որ ներկայում  առավել  ծանր  դրության  մեջ  են  գտնվում Ֆրանսիան,  Գերմանիան, Իտալիան ու Մեծ Բրիտանիան:

Մեղուները մասնակցում են մեր մոլորակի բուսական աշխարհի բազմազանությունը պահպանելու գործընթացին: Նրանք թույլ են տալիս կատարելագործել բանջարեղենի, մրգերի որակն ու բերքատվությունը:

Մեղուները փոշոտում են մարդու համար ամենաարժեքավոր գյուղատնտեսական մթերքների 80%-ը: Առանց մեղուների մեր սննդակարգից կանհետանան հացահատիկային բույսերը, մրգերը, բանջարեղենները, ընկույզները` պարենային զամբյուղի ավելի քան մեկ երրորդը:

Սակայն վերջին տարիներին ամբողջ աշխարհում մեղուները ոչնչանում են: Գիտնականները ահազանգում են` մեղուների վերացումը կհանգեցնի լուրջ հետևանքների` ընդհուպ մարդկության վերացման:

Փաստեր մեղուների մասին

-Մեղուները ունեն հոտառության ուժեղ զգացողություն: Նրանք ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

-Մեղուները կարող են իրենց սեփական քաշից շատ ավելի ցանր բեռով մեծ հեռավորություններ հաղթահարել: Այդ ժամանակ, նա կարող է  զարգացնել մինչեւ 65 կմ/ժ արագություն:

-Որպեսզի մեկ կիլոգրամ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների: Այդ դեպքում նա թռչում է մոտ 300 հզր. կիլոմետր տարածություն:

-Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով («մեղուների պարերով») եւ բուրող նյութերով՝ ֆերոմոնով, որն արտադրում է նրանց օրգանիզմը:

-7000 ծաղիկից ծաղկափոշի հավաքելու համար մեղվի համար անհրաժետ է ընդամենը մեկ օր, սակայն այդ ամենից  կստացվի  ընդամենը 100 գրամ մեղր, իսկ թռչում են 46,000 կիլոմետր:

-Մեղուն կարող է տանել մոտ 50 միլիգրամ նեկտար: Ճիշտ է, հավաքած նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու: Եթե տարածությունը, որը նրան պետք է թռչել, շատ մեծ է, մեղուն օգտագործում է իր հավաքած նեկտարի 60-70%-ը:

-Մեղուներն կարող են երկարացնել իրենց կյանքը 5-6 անգամ, բայց միայն ընտանիքի պահպանման դեպքում:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...