Ազատ խոսք

Դու քյալ ես ասում այն ազգին, որն աշխարհին Տիգրան Մեծ է տվել, Նարեկացի, Կոմիտաս, Թումանյան, մի ամբողջ տիեզերական աստղաբույլ

Դու քյալ ես ասում այն ազգին, որն աշխարհին Տիգրան Մեծ է տվել, Նարեկացի, Կոմիտաս, Թումանյան, մի ամբողջ տիեզերական աստղաբույլ․․․ Բանաստեղծուհի, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Շուշան Պետրոսյանի վրացիներին և հայերին քյալ անվանելու աղմկոտ մեկնաբանությանը։ Նա մասնավորապես գրել է․

«ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ Շուշան Պետրոսյանին…

Լեզուդ, որի քաղցր հնչյունների տակ, քո ասած «քյալ» ազգը Հայրենիք ու Հայաստան երգերն է լսել և Արծիվ մահապարտներով ելել թշնամու դեմ, այսօր ուզում ես ասել, նրանք քյալ են եղել, որ հավատացել են քեզ, այո, քո լեզուն ինչպես է պտտվում երգածդ երգերի հոգեբանության շուրջ, երգեր, որոնք գրված են ու երգում եք այդ «քյալերի» համար, այո՜… դժվար է հասկանալ մի մարդու, որը Վազգեն Սպարապետի սպանության օրը գիսախռիվ մազերով ու արցունքակալված աչքերով, հեռուստաէկրանից ողբում էր, այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ազգի մեջ որտեղից հայտնվեցին քյալերը և երեսուն տարի ազգը պահեցին ինքնագաղութացման գողգոթայում…

Սովորաբար հոգնակիով եմ խոսում, եթե հարգանքս չեմ կորցրել, դու վիրավորել ես մի ողջ ազգի մեկ ամիս առաջ Սիրուշոն էր ազգին ստոր համարում, նախորդ իշխանության ավարտի նախօրյակին՝ երկրիս ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը երկրին քոսոտ երկիր անվանեց, չգիտեմ լուրջ եք մտածել նման արտահայտությունների համար, թե հենց այնպես, մի բան ասելու, ձեզ հիշեցնելու նպատակով եք արել, որովհետև օրինակ՝ քյալ նշանակում է բութ։

Դու բութ ես ասում այն ազգին, որն աշխարհին Տիգրան Մեծ է տվել, սրբադասված Նարեկացի է տվել, համայն հայության երգահան Կոմիտաս ու բանաստեղծ Թումանյան է տվել, Չարենց ու Արամ Խաչատրյան, Գոհար Գասպարյան ու Հրաչյա Ներսիսյան է տվել, գեներալներ, աշխահահռչակ գիտնականներ, ճարտարապետներ, մի ամբողջ տիեզերական աստղաբույլ…

Գուցե ձեր անհամ շոուներին տրվող, ջրի պես հոսող գումարներն է պակասել, երբ Գյումրիում դեռ երկրաշարժի ավերը առնետների հետ ապրող երեխաներ ունի, որը ձեզանից ոչ մեկի պետքն էլ չէր: Հիմա ասա՝ քյալերը ովքեր են, եթե հանկարծ շարունակեմ խոսել, այդ բառն արտահանող լեզուն կպապանձվի, որովհետև հաղթանակ տարած երկրից մեկ միլիոն 3 հարյուր հազար հայ է արտագաղթել, քո չճանացած քյալերի շնորհիվ։

Արդ՝ ազգի անունից ոչ ոք իրավունք չունի խոսել, քանզի ազգը մեր անցյալն է, ներկան և այն գալիքը, որը դարձյալ մեր պատմությունն ու հերոսականությունը, որպես ազգերի բարձրագույն իմաստնություն, պահելու է մոլորակի ամենապատվավոր պատվանդանին։

Ափսոս, որ ազգը այդ հրաշալի ձայնը քեզ է տվել,երևի «քյալ» է եղել․․․
ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆՈՒՆ ԱԶԳԻ, ԼՍՈՒՄ ԵՔ ՊԱՐՈՆԱՅՔ… ԵՎ ՏԻԿՆԱՅՔ ՀԱՅՈՑ, ՃԻՇՏ ԴԱՍՏԻԱՐԱԿԵՔ ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ,ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՔ ԱՊՐԵԼ․․․»։

Շուշան Պետրոսյան
Կիսվեք էջում