Մամուլ

Գեղարքունիքի մարզում 38-ամյա հայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ․ այդ ամենը իր մոր հեռախոսով նկարահանել է

Գեղարքունիքի մարզում 38-ամյա հայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ․ այդ ամենը իր մոր հեռախոսով նկարահանել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն ի մի բերելով, այնուհետև դրանք իրացնելով, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի, այլև հիմնավոր էին։ 

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քստմնելի արարքը իր 61-ամյա մոր բջջային հեռախոսով նկարահանել է։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում