Սպորտ

Արթուր Աբրահամը ներկայացել էր մի աղջկա ուղեկցությամբ՝ ձեռքը բռնած․ բռնցքամարտիկը նոր ընտրյա՞լ ունի

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օրերին Երևանում է։ «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային Արթուր Աբրահամը ներկայացել էր մի աղջկա ուղեկցությամբ: Նրանք Մոսկվա կինոթատրոն ժամանեցին ձեռք ձեռքի բռնած, թեև տեսախցիկների առաջ Արթուր Աբրահամը հայտնվեց և լուսանկարվեց առանց նրա:

Tert.am Life-ը փորձեց կապ հաստատել բռնցքամարտիկի հետ՝ պարզելու արդյոք նա նոր ընտրյալ ունի: Բռնցքամարտիկն իր մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի միջոցով փոխանցեց, որ դեռ չի ուզում որևէ մեկնաբանություն տալ անձնական կյանքի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հատնի դարձավ, որ Արթուրը բաժանվել է կնոջից՝ Մերի Աբրահամյանից, ինչից հետո իրենց որդուն իր հետ տարել է Գերմանիա: Մայրը պայքարում էր երեխայի խնամակալության իրավունքի համար: Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել էր մասնակի։

Ամուսնալուծության հայցը բավարարվել էր, երեխայի խնամակալությանը` ոչ։ Մերի Աբրահամյանը դիմել էր վերաքննիչ դատարան։ Վերանքննիչ դատարանը վերադարձրել էր բողոքները` փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով։

Կիսվել նյութով