Արենա Զեյնալյանը ծանոթո՞վ է հաղթել «Միսս Հայուհի-2018»-ում

Արենա Զեյնալյանը ծանոթո՞վ է հաղթել «Միսս Հայուհի-2018»-ում

Հուլիսիի 8-ին տեղի ունեցավ «Միսս Հայուհի-2018» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Արենա Զեյնալյանը Թեհրանից։

Նույն մրցույթի այլ մասնակիցները հետաքրքրական տեղեկություններ են հաղորդում այն մասին, որ Արենայի համար ի սկզբանե «խոսացած էր»։ Հենց առաջին օրերից  «լավ մեջք ունեցող» Արենան և պահվածքով և անգամ խոսքերով ցույց էր տալիս, որ հաղթողը հենց ինքն է լինելու։

Արենա Զեյնալյան

Բնավորությամբ Արենան, մասնակիցներից մի քանիսի որակմամբ, շատ մեծամիտ էր և ոչ բարեհամբույր։ Նրա հետ առանձնահատուկ հարաբերություններ ունեին նաև մրցույթի կազմակերպիչները: