Մամուլ

Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքի ստորագրությունը կեղծելով գումարներ են շորթել․ Անդրեյ Ղուկասյան

Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքի ստորագրությունը կեղծելով գումարներ են շորթել․ Անդրեյ Ղուկասյան

«Վերջերս դիմել էի Լոռու մարզային դատախազություն ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը:

Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է: Ավելի ուշ կներկայացնեմ անվանական, ընդգրկուն ու ամփոփ տեղեկատվություն հատկացված գումարների հասցեականության ու օրինականության մասին:

Այսուհետ ևս լինելու եմ հետևողական նման սրբապիղծ տականքների բացահայտման, նրանց արարքները հանրայնացման և համապատասխան վերաբերմունքի արժանացման գործում», -ասված է Ղուկասյանի գրառման մեջ։

ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ Վերջերս դիմել էի Լոռու մարզային դատախազություն ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից…

Gepostet von Andrey Ghukasyan am Mittwoch, 13. März 2019
Կիսվել