Մամուլ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Այսօր ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմում կորուստներ չկան։

zinvor dirq

Սեպտեմբերի 14-ի երեկոյից հաստատված հրադադարը, փաստացի, արդեն երեք օր է խախտվում է։

Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական զինուժը կրակել էր Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր, հայկական կողմն ուներ մեկ վիրավոր։

Կիսվեք էջում