Մամուլ

«Ադրբեջանը կրկին արհեստականորեն սրում է իրավիճակը». Կարեն Հովհաննիսյան

«Ադրբեջանը կրկին արհեստականորեն սրում է իրավիճակը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը կրկին պաշտոնապես արհեստականորեն սրում է իրավիճակը։ Ամենօրյա պաշտոնական հաղորդագրությունը հրապարակումից մեկ ժամ հետո ենթարկվեց տեքստային փոփոխության։

Ժամը 9-ի կողմերը հաղորդագրություն տարածեցին, որ հրադադարի ռեժիմը խախտվել է 27 անգամ, իսկ քիչ առաջ այդ հաղորդագրության տեքստում կատարեցին փոփոխություն՝ 27-ը դարձնելով 50։ Հիսուն անգամ հրադադարի խախտման ռեժիմ նկարելու մեջ միտում եմ տեսնում»:

Կիսվեք էջում