Աշխարհ

3 տարի համր լինելուց հետո 5-ամյա աղջնակը սկսել է խոսել

3 տարի համր լինելուց հետո 5-ամյա աղջնակը սկսել է խոսել: 5-ամյա աղջնակի անունը Քոքո Բրեդֆորդ է։ Նա աուտիզմ ունի։ Նրա մոտ ամեն ինչ սովորական հունով էր ընթանում։

Աղջիկը 2 տարեկանում սկսեց խոսել, սակայն մի պահ հանկարծ դադարեց խոսելուց։ Մոտավորապես 3 տարի շարունակ նրա ծնողները ոչ մի բառ չլսեցին իրենց դստեր շրթունքներից։

Բազմաթիվ բժիշկների ու հոգեբանների այցելելուց հետո ծնողներն արդեն հուսահատվել էին և կարծում էին, որ իրենց երեխան համր է։ Բոլոր բժիշկները միաձայն պնդում էին, որ խոսելու ունակության կորուստը աուտիզմի պատճառով չէր կարող առաջանալ, մանավանդ այն դեպքում, որ երեխան 2 տարեկանում սկսել էր որոշ բառեր արտաբերել ու կարճ, պարզ նախադասություններ կազմել։

Երեխան սկսել էր ծնողների հետ հաղորդակցվել նկարելու միջոցով․ նա թղթի վրա նկարում էր այն, ինչ ցանկանում էր։ Բայց, ցավոք, աղջնակը նյարդային էր դարձել, և երբ մարդիկ չէին հասկանում, թե ինչ է ուզում, միանգամից նյարդայնանում էր։

Բայց վերջերս, երբ Քոքոն ծնողների հետ նախաճաշում էր, հրաշք կատարվեց․ նա հանկարծակի մի քանի բառ արտասանեց․ «Էլի եմ տոստ ուզում»: Ծնողներն ապշել էին․ 3 տարի ոչ մի բառ չասելուց հետո հանկարծ երեխան սկսեց խոսել։

«Կախարդական վայրկյաններ էին, ուղղակի հրաշք էր»,- ասել է Քոքոյի մայրն՝ ավելացնելով, որ իր դուստրը միշտ էլ սիրել էր տոստ, և զարմանալի չէ, որ հենց այդ բառերն ասաց առաջինը։

Նրա մայրն ու հայրն անչափ երջանիկ էին, քանի որ կարծում էին՝ իրենց դուստրն այլևս չի խոսի։ Առաջին բառերն ասելիս Քոքոն ևս ուրախացել էր․ նա երջանկությունից ցատկոտում էր։

Աուտիզմով հիվանդ երեխաների մոտ սովորաբար խոսելու կարողությունների ուշացում նկատվում է, սակայն ոչ այսքան ուշ։ Բարեբախտաբար, հիմա Քոքոն կարողանում է կրկին խոսել և հաղորդակցվել մարդկանց հետ՝ ազատ արտահայտելով իր միտքը։

Կիսվել էջում