Մամուլ

Ո՞րն է ճանաչվել տարվա լավագույն համայնք. Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխության հաղթողները

2006 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համատեղ կազմակերպում են «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը, որպես համայնքների գնահատման ու խրախուսման լավ միջոց։

Ըստ մրցանակաբաշխության արդյունքների 2018թ-ի  լավագույն քաղաքային համայնքը Սևանն է, իսկ լավագույն գյուղական համայնքը՝ Գառնի համայնքը:

«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակ են ստացել Էջմիածինն ու Գավառը, «Բարեկարգ համայնք» անվանակարգում՝ Տաշիրն ու Գորիսը, «Մշակութային լավագույն համայնքներն» են Գյումրին ու Փարաքարը, «Տարվա նշանակալից առաջընթաց» 2018 բոլոր խոշորացված համայնքների համար անվանակարգում մրցանակ է ստացել Ամասիա համայնքը, «Տարվա նշանակալից առաջընթաց 2018» անվանակարգում (բոլոր համայնքների համար)՝ Քասախը, Տարվա լավագույն ֆրանկոֆոն համայնքը Արտաշատն է, Տարվա երիտասարդական համայնքը՝ Սիսիանը, «Տարվա նախաձեռնություն 2018» անվականարգում հաղթող է ճանաչվել Արթիկ քաղաքը»:

Կիսվել էջում