Սպորտ

Շիրակը հրաժարվում է մասնակցել խաղերին. պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Շիրակը հրաժարվում է մասնակցել խաղերին. պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Շիրակ ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«ՀՖՖ բոլոր պաշտնոատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են «Շիրակի» միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։

Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։

Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո «Շիրակը» կվերադառնա առաջնություն»։

Կիսվել էջում