Շոու-բիզնես

Նա դուռը բաց արեց, ինձ տեսավ ու մենք սկսեցինք բարձր ձայնով լաց լինել. Անատի Սաքանյան

Նա դուռը բաց արեց, ինձ տեսավ ու մենք սկսեցինք բարձր ձայնով լաց լինել. Անատի Սաքանյան

Դերասանուհի Անատի Սաքանյանը պատմել է վերջերս Թուրքիա մեկնելու և այնտեղ անցկացրած օրերի մասին, ի դեպ՝ դերասանուհին մեզ հետ զրուցել է Մոսկվա թռիչքից րոպեներ առաջ՝ հենց ինքնաթիռից, իսկ Մոսկվա մեկնում էր՝ որպես կոսմետոլոգ և դիմահարդար վերապատրաստման դասընթացներ անցնելու:

«Շատերը գիտեն, որ ինչ մտերիմ ընկերուհիս՝ Մարիամ Մելիքյանն ամուսնացել է և տեղափոխվել է Թուրքիա, ես շատ հաճախ եմ մեկնում այնտեղ՝ նրան այցելելու: Սակայն ամեն անգամ թռիչքներս պլանավորված են եղել, իսկ այս անգամ որոշումս ընդամենը մեկ օրում կայացրի:

Մարիամը փոքր-ինչ վատառողջ էր և մեր հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ շատ կուզեր այդ պահին իր կողքին լինեի, ես էլ որոշեցի ուրախացնել ընկերուհուս: Հաջորդ օրն իսկ տոմս գնեցի, պայմանավորվեցի այնտեղ ապրող մյուս ընկերուհուս հետ, որպեսզի գար օդանավակայան՝ ինձ դիմավորելու, և մեկնեցի Թուրքիա»,- պատմեց Անատին ու խոսեց իր և Մարիամի հուզիչ հանդիպման մասին.

Կիսվել էջում