Ժամանց

Մարդիկ, ովքեր քույր ունեն, մյուսներից ավելի երջանիկ են

Մարդիկ, ովքեր քույր ունեն, մյուսներից ավելի երջանիկ են։ Գիտնականներն ապացուցել են, որ քույր ունենալը կյանքը մի քանի անգամ բարելավում է, հայտնում է Independent-ը:

Լեսթերնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդիկ, ովքեր քույր ունեն, իրենց ավելի երջանիկ են զգում և մեծամասամբ լավատես են: Դրա համար հարցում է կատարվել 17-25 տարեկան ավելի քան 570 մարդու շրջանում:

Մասնակիցները հոգեբանական անկետաներ են լրացրել, որոնք օգտագործվել են մի շարք հարցերի գնահատման համար, այդ թվում՝ հոգեկան առողջության և դրական աշխարհայացքի:

Պարզվել է՝ քույրերն իրենց եղբայրներին և քույրերին հնարավորություն են տալիս ավելի բաց և շփվող լինել իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում:

Կիսվել էջում