Խոհանոց

Անչափ համեղ տորթ՝ առանց թխելու. «Նրբություն»

Անչափ համեղ տորթ՝ առանց թխելու. «Նրբություն»: Այս բաղադրատոմսը կգնահատեն շատ – շատերը, բայց հատկապես այն հատուկ բազմազբաղ տանտիրուհիների համար է:

Բաղադրատոմսը կարելի է փոփոխել ըստ ճաշակի՝ ավելացնելով մրգեր, հատապտուղներ, ընդեղեն կամ շոկոլադ:

Կրեմի բաղադրիչները՝

Բլիթներ – 200գր

Ձու – 3հատ

Խտացրած կաթ – 250գր

Կաթ – 400մլ

Վանիլ – 1-2 թ/գդ

կարագ – 200գր

Գլազուրի բացադրիչներ՝

Շաքարավազ – 4 ճ/գդ

Կակաո – 4 ճ/գդ

Կաթ – 12 ճ/գդ

Պատրաստման եղանակը՝

Հարել ձուն՝ ստանալով միասեռ զանգված, ավելացնել կաթը, խտացրած կաթը, վանիլն ու լավ խառնել: Կաթսան դնել մարմանդ կրակին՝ խառնուրդը հասցնելով եռման աստիճանի: Պատրաստի կրեմը վերցնել կրակի վրայից և թողնել, որ սառչի:

Գլազուրի համար նախատեսված բաղադրիչները լցնել տարայի մեջ ու մարմանդ կրակին դնելով խառնել այնպես, որ ստացվի միասեռ զանգված՝ առանց գնդիկների: Երբ զգաք, որ զանգվածը թանձրացել է, վերցրեք կրակից:

Կարագը բաժանել քառակուսաձև մասերի ու թողնել, որ մի քիչ փափկի, այնուհետև մի փոքր հարել հարիչով: Կամաց – կամաց ավելացնել կրեմին:

Թխելու համար նախատեսված տարան թղթապատել: Առաջին շերտով դնել բլիթներն ու վրան կրեմ քսել ու այս եղանակով շարունակել, մինչև որ բլիթները վերջանան:

Վերջում տորթի վրա ավելացնել գլազուրը ու դնել սառնարանում՝ 3-4 ժամ:

Բարի ախորժակ

Կիսվել էջում