Երգչուհի մոնղոլ կինն, ով հայ ամուսնուն 2 զավակ է պարգևել, այժմ ապրում է Հայաստանում և խոսում է հայերեն (Տեսանյութ)

Մոնղոլ Բաինան իր սիրելի ամուսնուն տեսել, սիրահարվել և ամուսնացել է իր հայրենիքում։ Սակայն ամուսնու առողջական խնդիրները նրանց բերեցին Հայաստան, քանի որ բժիշկները վստահեցրել էին, որ ամուսնու սիրտը կդիմանա իր հողում։ Նրանք էլ ամուսիններով վերցրեցին իրենց երեխաներին և տեղափոխվեցին ամուսնու ծննդավայրը՝ Անտառամեջ գյուղ։

Բաինան ժպիտով է հիշում այն օրը, երբ Հայաստան գալով առաջին անգամ հանդիպեց իր սկեսուրին, ով ասեց․ «Աղջիկ ջան, իմ տղիս լավ կնայես»։ Բայց, չնայած մոնղոլուհու ուշադրությանն ու խնամքին, ամուսինը՝ Հրահատը, այդպես էլ չկարողացավ առողջությունը վերականգնել և 4 տարի անց մահացավ։

Ամուսնու մահից տարիներ են անցել, իսկ Բաինան մտադրություն չունի հետ գնալու Մոնղոլիա։ Հարազատների հետ կապի միջոցը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն է, իսկ հայրենիք վերադառնում է միայն մտովի՝ երգելով իրենց ազգային երգերը, որը կատարում է պրոֆեսիոնալ երգեցողությամ։ Գեղեցկուհի մոնղոլուհին այժմ բեմերից ելույթ չի ունենում, փոխարենը հիանալի հող է մշակում և ընտանի կենդանիներ պահում։

Բաինայի զավակները խոսում են միայն հայերեն, իսկ մայրենի լեզուն նրանց համար արդեն խորթ է։ Մոնղոլուհին վերջապես ստացավ Հայաստանի քաղաքացիություն, երդվեց, երգեց հայաստանի օրհներգը և այժմ նա լիիրավ հայաստանի քաղաքացի է․․․

Բաինաի մասին պատմող տեսայութը՝ կարող եք դիտել ստորև․