Արմեն Սարգսյանը այցելել է Գյումրու «Արեգակ» սրճարան, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ (լուսանկարներ)
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցից: Նա գրել է. «Նախագահ Արմեն Սարգսյանը ՝ Գյումրու «Արեգակ» սրճարանում, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և իրենց ծնողները…
Այնտեղ ստեղծված է օրինակելի մի միջավայր՝ ներառական սրճարան ու փուռ, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ:
Սրճարանի աշխատակիցները ջերմությամբ են ընդունել նախագահին և անմիջական զրույցի միջոցով շփվել նրա հետ՝ հյուրասիրելով իրենց իսկ պատրաստած թխվածքաբլիթներով: Հանդիպումից տպավորված՝ նախագահ Սարգսյանը խոստացել է վերստին այցելել սրճարան, որտեղ արդեն իսկ ձեռք է բերել բարեկամներ՝ ի դեմս ներառական ծրագրում ընդգրկված Միքայելի, Գրիշայի, Հովհաննեսի և մյուսների»: